Մտածում եմ` Հայաստանում լրագրողական հետաքննություն անելն էլ արդեն անիմաստ է:
Ռուսական գազը Հայաստանում թանկացել էր 2011-ից, սակայն այդ մասին հարցերին պատասխանելիս էներգետիկայի նախարարը բազմաթիվ անգամ ստել էր, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղյակ չէր:
Ես որ կակսած չունեմ՝ գազի գինը չեն թանկացրել միայն ու միայն Հայաստանի խորհրդարանական, հետո նախագահական ու հետո էլ Երեւանի ընտրությունների համար: Չեն թանկացրել, որ սոցիալական բողոք չլինի:
Ռուսական Գազպրոմը 300 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորել է գործող իշխանությունների ընտրարշավը, մասնակցել է Հայաստանում ընտրություններից առաջ տնտեսական, սոցիալական իրավիճակի կեղծմանը:
Ուրիշ ի՞նչ է պետք քաղաքական սկանդալի, պաշտոնանկությունների համար, ի՞նչով պակաս Ուոթերգեյթ է:
Ու սա պարզելու համար լրագրողական հետաքննություն էլ պետք չի եղել: Ուրիշ ի՞նչ փաստ պարզվի, որ մարդիկ բողոքեն ու էդ բողոքն էլ արտահայտվի իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի պրակտիկ արդյունքներով:



