Gotta Find YouԱխ այս ներքին հուզմունքն ու «որովայնի թիթեռնիկները», երբ պատրաստվում ես գնալ առաջին ժամադրության: Որովայնում թիթեռնիկներ են, իսկ մտքում մի հարց` «Ի՞նչ հագնել»: Զգե՞ստ: Շատ տոնական է: Շորտե՞ր: Շատ բաց է: Բարձրակրունկնե՞ր: Բա որ վուլգար լինի: Սպորտային կոշիկնե՞ր: Շատ հասարակ է: Եվ այսպես շարունակ:

Բայց իմանալով առաջին ժամադրության կերպարի հինգ ոսկե կանոնները` կսկսես հագնվել ոչ թե ժամադրությունից երկու օր, այլ երկու ժամ առաջ:

Եվ այսպես.

1. Այն, ինչ կրում ես, պիտի հարմար լինի:

Իսկ դա նշանակում է`

-ՈՉ սուպեր բարձրակրունկներին,

-ՈՉ նոր ու չփորձված հագուստներին (թեկուզ շատ թանկ),

-ՈՉ այնպիսի հագուստին, որ պետք է անընդհատ ուղղել:

2. Մի-փոքր հանելուկ թող:

Օրինակ, եթե կիսաշրջազգեստդ մեծ գրգռաճեղք ունի, մի կրիր խորը դեկոլտե, և հակառակը: Եվ ընդհանրապես հագուստը կարող է բավականին փակ լինել, բայց կիպ լինել անհրաժեշտ հատվածներում. թող նա տեսնի կառուցվածքդ և երևակայի, թե ինչ կա հագուստի տակ:

3. Հագնվիր համապատասխան:

Ժամադրության «ֆորմատի» մեջ լինելը շատ կարևոր է: Այնպես որ փորձիր պարզել, թե ուր եք գնալու, որպեսզի համապատասխան տեսք ունենաս:

4. Կերպարդ պետք է ներդաշնակ լինի:

Ավելի ճիշտ պետք է քեզ ներդաշնակ զգաս կերպարի մեջ: Եթե միշտ ջինսեր ու կեդեր ես կրում, պետք չի կյանքի գնով կրել 16 սմ-անոց բարձրակրունկներ: Պետք է քեզ հարմարավետ զգաս ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Այդպես ավելի անմիջական ու անկաշկանդ կլինես:

5.Քեզ հմայիչ զգա:

Սա վերջին, բայց ամենակարևոր կետն է: Ներքին վստահությունը կանի իր գործը, և նա չի կարողանա հեռացնել քեզնից իր հիացած հայացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել