Հայ-Ռուսական բարեկամության հավաստիք և այսպես ասած ՄՄ անդամակցության առաջին օգուտներն արդեն զգացվեց: Տնտեսական առումով առաջին օգուտ կարելի է համարել այսօր ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի նոր գինը կկապվի Ռուսաստանում գազի ներքին գների հետ:
Դեկտեմբերի 2-ին «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանն այսպիսի հայտարարություն է արել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը: Նա հավելել է, որ այս քայլը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Հույս ունենանք, որ գազի սակագինը կնվազի ու դա Կլնի ՌԴ նախագահի նվերը հայ հասարակությանը, որը իր հետ կբերի տնտեսական լուրջ խթաններ ու կազդի նաև մի շարք թանկացումների տեմպի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/615427488492303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել