Այ մարդ, ես էս ՀԱԿ-ից տենց էլ բան չհասկացա, նամանանավանդ դրանց ակԾիվիստ ջահելներից: Այնպիսի տպավորություն է, որ էս ջահելները արդեն էնքան են տարվել, որ պայքարելը դարձել է նրանց համար ինքնանպատակ:
Ասածիս վառ արտացոլումն էլ էսօրվա եդ վայ երթն էր, որտեղ ինչպես միշտ, դժգոհ էին ու դրոշասպան էին անում:
Հիմա ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ գործ ունեն այնտեղ ՀԱԿ-ի երիտներկայացուցիչները, եթե իրենց կուսակցությունն, ըստ էության, կողմ է արտահայտվել ՄՄ-ին անդամակցելուն: Հիմա, հարգելի ընկերներ, մի զլացեք ու բացատրեք ինձ, թե ինչի՞ դեմ են պայքարում լևոնական պստիկ պարտիզանները: Ոնց գցում-բռնում եմ, սրանց դիրքորոշումը ներառելով, կարելի է հետևյալ պատկերը ստանալ:
ՀԱԿ-ը կողմ է ՄՄ-ին անդամակցելուն, բայց նրա շարքային անդամները խիստ դժգոհ են, ու դրա համար ցույց են սկսել, որպեսզի հարամեն Պուտինի պաշտոնական այցը, որովհետև նրանք հենց Պուտինին են մեղադրում այն բանի մեջ, որ Պուտինն է ստիպում մեզ մտնել ՄՄ-ի մեջ... նույն այն ՄՄ-ի, որտեղ որ նույն ՀԱԿ-ը կցանկանար տեսնել Հայաստանին:
Սիրելիներս կողմնորոշվեք էլի. հիմա Ձեր ուզածն ի՞նչ ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել