Tert.am-ը գրում է.
«Մամուլի ազգային ակումբի» ղեկավար, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը հրաժարական է տվել ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Այս մասին Բորիս Նավասարդյանը տեղեկացրել է Facebook–ի իր էջում:
Գրառման մեջ ասվում է.
«Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Ես իմ հրաժարականը այսօր տվել եմ՝ հանելով իմ թեկնածությունը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր գործընկերներից Հայաստանում և այլ երկրներում, որոնք հորդորում էին, որ շարունակեմ իմ աշխատանքը որպես ՔՀՖ ՂԿ համանախագահ: Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը»։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



