Բ. Նավասարդյանը հրաժարական է տվել ՔՀՖ ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի պաշտոնից


15:56 , 1 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

«Մամուլի ազգային ակումբի» ղեկավար, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը հրաժարական է տվել ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Այս մասին Բորիս Նավասարդյանը տեղեկացրել է Facebook–ի իր էջում:

Գրառման մեջ ասվում է.

«Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Ես իմ հրաժարականը այսօր տվել եմ՝ հանելով իմ թեկնածությունը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր գործընկերներից Հայաստանում և այլ երկրներում, որոնք հորդորում էին, որ շարունակեմ իմ աշխատանքը որպես ՔՀՖ ՂԿ համանախագահ: Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը»։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ