Iravunk.com-ը գրում է.
Հայաստանյան առաջատար մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ վերջերս որոշում կայացրեց ոչ միայն ժամանակավոր հեռանալմոդելինգից, այլեւ Հայաստանից: Իսկ թե այսօր որտե՞ղ է եւ ինչո՞վ է զբաղվում մոդելը, «Իրավունքը» կապ հաստատեց եւ պարզեց նրանից.
- Հիմա Ֆրանսիայում եմ ու ուսումս եմ շարունակում համալսարանում: Դե, ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում մագիստրոսի աստիճան էի ստացել ու աշխատել դրանից հետո, սակայն որոշեցի վերապատրաստվել արդեն իսկ եվրոպական բարձրագույն հաստատությունում: Հիմա սովորում եմ մագիստրատուրա երկրորդ կուրսում եւ արդեն քննական շրջանը սկսվել է: Ընտրել եմ նեղ մասնագիտական ֆակուլտետ` սովորում եմ գրական թարգմանչություն եւ միջմշակութային հարաբերություններ մասնաճյուղում, որը հետագա մասնագիտական աճիս համար հեռանկարային է:
- Փաստորեն, Ձեզ կրկին ուսմանն եք նվիրել, իսկ ե՞րբ Էմիլը կսկսի մտածել ոչ թե կարիերայի, այլ անձնականերջանկության մասին:
- Փառք Աստծո, անձնականումս ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է կարիերային, մարդկային տեսակս հենց այնպիսին է, որ կարծում եմ` երբեք չեմ դադարելու մտածել կարիերայիս մասին. երբեք չեմ հոգնելու սովորել, զարգանալ, կատարելագործվել ու առաջ գնալ: Կան մարդիկ, ովքեր գերադասում են նույն տեղում դոփել ու ամպագոռգոռ ելույթներով հանդես գալ… Իրենց էգոն շատ բարձր գնահատող մի խումբ կա մեր հայ իրականության մեջ, ով, իրոք, կործանարար կարող է լինել շրջակա միջավայրի համար` իրենց դեստրուկտիվ մտքերով ու չմոտիվացված պրոպագանդաներով…Նման մարդկանց պետք է «իզոլացնել»:
- Հնարավո՞ր է, որ հայուհիները այդքան էլ հետաքրքիր չեն առաջատար մոդելին եւ նա տարված օտարուհիներով հաճախ էարտասահմանյան երկարատեւ ճամփորդությունների մեկնում:
- Երբ սիրահարվում ես, այդ պահին կարծում եմ ազգությունը մղվում է երկրորդական պլան: Կարեւորագույնն այն է, որ ընտրյալիդ հետ լինես հարմոնիայի մեջ:
- Ի վերջո, ինչո՞վ էր պայմանավորված, որ ժամանակավոր լքեցիք մոդելինգը:
- Մոդելինգի էջը թերեւս Հայաստանի հետ կապված փակ է: Ու դրան նպաստեցին մի շարք հանգամանքներ` սկսած ցածր վարձատրությունից վերջացրած մի շարք մարդկանց ոչ պրոֆեսիոնալ լինելը, ովքեր իբր թե գլուխ են հանում ամեն ինչից ու ներկայացնում այդ շուկան:
- Արդյո՞ք սա փախուստ չէր իրականությունից:
- Փախուստ չէր… ուղղակի հեռացում…ժամանակավոր հեռացում հայ իրականությունից, տիրող անարդարություններից: Կասեի նույնիսկ ընդվզում էր իմ կողմից այլեւս չհամակերպվելու սիրածս քաղաքում տիրող մի շարք անարդարությունների հետ:
- Կարծես թե, բոլորը խոսում էին, որ շուտով Հայաստանում պիտիմոդելինգը ավելի զարգանա, սակայն ինչպես երեւում է միայնհետընթաց ենք ապրում, քանի որ անգամ նորաձեւությանշաբաթներին ասպարեզի պրոֆեսիոնալները չեն մասնակցում: ԸստՁեզ ինչո՞վ է պայմանավորված:
- Դիլետանտությունը, ինքնացուցադրությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, ինքնագովազդով տառապելու ցինիզմը մի շարք մասնագիտություններում գլուխ է բարձրացրել, մի բան է, երբ փորձում ես ինչ-որ գործ անել: Հարգում եմ այն մարդկանց, ովքեր գլուխը կախ իրենց գործն են անում` անցնելով մի շարք փորձություններով ու փուլերով, սակայն մի ուրիշ բան է, երբ գործի կեսի-կեսի կեսը չարած մարդիկ փորձում են իրենց PR անել ու անիմաստ պարծենալ հասարակության առջեւ իրենց թերի գործերով: Ե՞րբ է, ի վերջո, գալու այն օրը, որ դաշտը մաքրվի դիլետանտներից` մեծ տեղ տալով թեկուզ այն սկսնակներին, ովքեր, իսկապես, խնդիր ունեն իրենց առջեւ դրած` սովորելու, ստեղծելու, զարգացնելու:
- Այս շրջանում մամուլում շատ խոսվեց մի շարք հայտնի մարդկանց աղանդավոր կամ համասեռամոլ լինելու մասին,ինչպե՞ս եք Դուք վերաբերում այս ախտածին երեւույթներին:
- Յուրաքանչյուր ազատ մարդ իրավունք ունի դավանելու այս կամ այն կրոնին կամ սեռական ուղղվածությանը: Սա խնդրի մի կողմն է: Բայց իրականում այս հարցը դառնում է խնդիր, երբ այդ ամենը պրոպագանդայի տեսք է ստանում` վնասելով մի շարք մարդկանց: Արդեն այստեղ կոնկրետ պայքար է պետք տանել այլասերում պրոպագանդողների դեմ, քանի որ նրանք իրենց քարոզների միջոցով կամա, թե ակամա կարող են ներքաշել մի շարք անմեղ մարդկանց իրենց շարքերը: Ոչ մեկին չպետք է հետաքրքրի, թե ով ում հետ է քնում ու արթնանում մինչեւ այն պահը, երբ տվյալ երեւույթը, տվյալ անհատի կամ անհատների կողմից չի ստանում քարոզի տեսք: Այս պարագայում անառակության զոհ կարող է դառնալ փոքր երեխան կամ ինչ-որ պատանի աղջիկ կամ տղա` ինքն էլ չհասկանալով, թե որն է լավ, որը` վատ: Այս ամենը պետք է տարբերակել ու պայքարել անառակություն տարածողների դեմ:
- Գրող Էմիլ Մարկի մուսան ո՞ւր մնաց, որ այլեւս չի ստեղծագործում:
- Մուսաս միշտ հետս է: Շարունակում եմ գրել: Երբ ազատ եմ լինելում, տրամադրված ստեղծագործում եմ: Դա ինձ մեծ հաճույք է պատճառում: Ու առավել ուրախացնում է, որ շուտով գրական թարգմանչի որակավորում ձեռք բերելով` կկարողանամ գրական գործեր թարգմանել, ինչը նույնպես ստեղծագործական գործընթաց է: Չէ՞ որ յուրաքանչյուր բառն ընտրելիս թարգմանիչը ստեղծագործում է:
- Ի՞նչն է այսօր մտահոգում Ձեզ:
- Ինձ անկեղծ մտահոգում է երկրիս ապագան, մտահոգում է սոցիալական անապահով այն մեծ շերտը բնակչության, որն օր օրի էլ ավելի է ընկղմվում պարտքերի մեջ: Մտահոգում է երկրիս ներքաղաքական ու աշխարհաքաղաքական վիճակը: Ինձ ճանաչողները կփաստեն, որ սրանք, ուղղակի, գեղեցիկ նախադասություններ չեն շարադրված բանասերի կողմից, այլ անկեղծ մտատանջող հարցեր, որոնք միշտ անհանգստացրել են ինձ: Մտահոգվում եմ, թե ինչ է սպասվում առջեւում այն սերունդներին, որոնք պատրաստ են մեծ կյանք մտնելու` չկռահելով անգամ, թե ինչ է իրենց սպասվում` սկսած գործազրկություններից ավարտած մի շարք հարցերի ոչ դեմոկրատ լուծումներով: Մտահոգված եմ, թե՛ Վարդան Պետրոսյանի եւ թե՛ զոհվածների ընտանիքի ճակատագրով: Մտահոգված եմ, որ դեպքեր կան, երբ մարդասպանները ազատ շրջում են դրսում, իսկ դեպքեր էլ կան, որ դաժան միջադեպի հետեւանքով անմեղները փտում են բանտում:
Մտահոգված եմ սեփական ընտանիքիս բարօրության հարցով այն երկրում, որը լինելով մեծ մշակույթի ու հզոր պատմության կրող` այսօր մի շարք հարցերում գրեթե կործանման շեմին է: Շատ հարցեր կան, որ կուզեի այլ լուծում ստանային: Բայց հուսով եմ, որ երբեւէ իմ մեջ եղած հայրենասիրությունը չի մարի:
- Ե՞րբ կլինի Ձեր վերադարձը ինչպես հայրենիք, այնպես էլ մոդելինգի աշխարհ:
- Վերադարձի մասին դեռ վաղ է խոսել: Ես դեռ դրսում մի շարք նախագծեր ունեմ իրագործելու…