Վերջին օրերի իրադարձությունները առաջացրել են բավականին մեծ վտանգ... պատերազմի վերսկսվելու վտանգ... Արդյոք մենք իրավունք ունենք մատերի արանքով նայել այս ամենին և ինքներս մեզ հույս տալ, որ սա ժամանակավոր է և ի վերջո կանցնի...
Իմ համար մեծագույն խնդիրը պատերազմի վերսկսվելու մեջ չէ... խնդիրը շատ ավելի ահավոր ու ծավալուն է... Ուղղակի մեր հասարակությունը այսօր պատրաստ չէ պատերազմի, ահա սա է իրական վտանգը: Հասարակությունը` ավելի շուտ այսօրվա հասարակության այսպես կոչված մտավորական էլիտան որը հսկայական ազդեցություն ունի լայն շերտերի վրա, դա մեր շոուբիզնեսի "աստղիկներն" են... իսկական մտավորականները ճանաչված են չափից ավելի նեղ շրջանակներում... ԵՎ ահա մեր մեծն "էլիտան" ամեն հնարավոր բան անում է, որ մեր հասարակությունը մոռանա հայրենասիրություն, ազգասիրություն, վերջապես պարտքը ՀԱՅՐԵՆԻՔԻ առջև...
Այսպիսի "էլիտայի" ակտիվ ջանքերի շնորհիվ մեր հասարակությունը այսօր պատրաստ չէ պատերազմի... ահա սա է իրական վտանգը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/petrosyants.hrachya/posts/312533402166608?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել