ԱՄՆ դատարանը չեղյալ է հայտարարել Վարդան Այվազյանի նկատմամբ 37,5 միլիոն դոլար տուգանքի որոշումը՝
ԱՄՆ Դատարանի Եզրակացություն
III. Եզրակացություն
Քանի որ այս դատարանը չունի Այվազյանի նկատմամբ անհատական իրավասություն, հեռակա դատական որոշումը անվավեր է եւ պետք է չեղյալ ճանաչվի: Այս որոշումը նաև հիմնավորվում է արդար գործոնների առկայությամբ: Գլոբալ Գոլդը եղել է դատարանում և նաև կանգնել է տրիբունալի առջև, որին դիմել էր նախապես՝ անտեղեկության քողի տակ նախքան վիճաբանության ի հայտ գալը11. Մշտապես անբարենպաստ որոշումների բախվելով, այն այժմ փորձում է փոխել խաղի կանոնները: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ հավասարվել են ավարտականության և պարտավորությունները չկատարող ամբաստանյալին պաշտպանելու շահերը. Գլոբալ Գոլդը չի կարող շրջանցել Միջազգային Առեւտրային Պալատի Միջնորդ դատարանի վճիռը վերադառնալով այս դատարան, որն Այվազյանի նկատմամբ իրավասություն չունի:
Վերոհիշյալ պատճառներով, ամբաստանյալ ԱՅՎԱԶՅԱՆԻ հեռակա դատական որոշումը չեղյալ հայտարարելու միջնորդությունը (գործ N 15) ՇՆՈՐՀՎՈՒՄ Է, իսկ 2012թ. հուլիսի 11-ին այս գործով կայացած հեռակա դատական վճիռը (գործ N 9) սույնով հայտարարվում է ՉԵՂՅԱԼ:
Բողոքը սույնով ճանաչվում է անվավեր առանց կանխակալության:
Դատարանի քարտուղարին հանձնարարվում է փակել սույն գործը:
ԱՅՍՊԵՍ ՀՐԱՄԱՅԵՑԻ
Ամսաթիվը՝ Նյու-Յորք, Նյու-Յորք
21-ը նոյեմբերի 2013թ.
_____________________________
Ժ. Պոլ Օետկեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքային դատավոր
______________________________________
11 Արդարադատության տեսության մեջ փիլիսոփա Ջոն Ռաուլսը պնդում է, որ մաքուր ընթացակարգային արդարադատությանը հնարավոր է հասնել, եթե կողմերը սահմանեին պարտավորության կանոնները անտեղեկության քողի տակ՝ այն է, եթե կողմերը սահմանեն վեճերի լուծման կանոնները նախքան չնախատեսված հանգամանքների ծագելը, ինչը կարող է գայթակղել կողմին ընտրելու կանոններ, որոնք բարենպաստ են ցանկալի արդյունքին հասնելու համար, առավել քան ընթացակարգային արդարադատությանը հասնելու տեսանկյունից: 118 (Հարվարդ համալսարանի մամուլ, 1999թ.). Այս դեպքում Գլոբալ Գոլդը և SHA-ի բաժնետերերը միասնաբար ստեղծել են վեճերի լուծման համակարգ անտեղեկության քողի տակ, այդ համակարգը սահմանված է Համաձայնագրում և նպաստում է իրավարարարությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել