Էս մեր վայ քաղաքագետների ու քաղաքական մեկնաբանների մեջ ամենօրիգինալ տիպաժը էն Սուրենյանց Սուրիկն ա: Իրոք օղբաթ դեմք ա: Ասենք մարդը մի ձեռով Լֆիկի գլխավոր տոպկիչ-պիառշիկություն ա անում, մյուս ձեռքով վեհամբարձ տեքստեր է գրում պետականության, ազատության, անկախության, եվրոպական ընտրության, մաքսային միության սարսափելիության և այլ գլոբալ թեմաների մասին:
Մինչդեռ, ճանաչող մարդիկ Ձեզ կպատմեն Սուրենչիկի մասին, որ նա դասական երկերեսանի ու քցող տիպն է, որի համար չկա ոչ մի սկզբունք ու սրբություն, բայց դա էլ մի կողմ, ասենք ինձ իրոք զարմացնում ա, թե ի՞նչ կարգի անմեղսունակ պետք է լինի մեկը, որ սաղ օրը Լֆիկին գովերգի ֆեյսբուքում, իսկ հետո խոսի եվրոպական ընտրության կարևորության, կամ ազատ-անկախ Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին:
Ախր սուրենչիկ ջան, դու քո գործերով մարմնավորում ես այն բոլոր բացասական աբների թերմացքը, որոնց երեսից էսօր մարդիկ թքում գնում են երկրից, մնացողների զգալի մասն էլ գերադասում է լինել ռուսական գավառ, քան անկախ պետություն: Դու ո՞ւմ աչքերին ես ուզում թոզ փչած լինես, երբ երկար բարակ վերլուծում ես օրինակ Ուկրաինայի ասոցացում չստորագրելու որոշումը ու քֆրտում ես Ռուսաստանը՝ պախանություն անելու համար, եթե նույն օրը կարող ես լակած վիճակում հայտնվել լրագրողների մոտ ու հավաստիացնել, որ քո արդար կամքով ես եկել սատարել Լֆիկին՝ Փակ Շուկայի մոտ:
Էս ո՞վ են սրանք արա, լրիվ ցնդել են ու կորցրել են կապը իրականության հետ: Իրանց թվում ա, որ եթե իրենք են բութ, կամ էլ հիշողությունից թույլ՝ բոլորն են այդպիսին ու չեն հասկանում, թե ինչ թռչուններ են տարբեր ու տարատեսակ Սուրենյանցները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել