Հարց`
Լսել եմ, որ գոյություն ունեն հատուկ պահպանակներ ամուսնական առաջին գիշերվա համար: Դա ճի՞շտ է:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
Նման պահպանակներ իսկապես կան: Սովորական պահպանակից տարբերվում են նրանով, որ բացի պաշտպանական և մանրէասպան քսուքից, դրանք արտաքին կողմից մշակվում են հատուկ ցավազրկող նյութով: Այնպես որ, տհաճ ցավային զգացողությունները, որոնք աղջիկը զգում է առաջին հարաբերության ժամանակ, չեն խանգարի հաճույքը լիարժեք վայելելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել