Հարց սեքսոպաթոլոգին: «Լսել եմ, որ գոյություն ունեն հատուկ պահպանակներ ամուսնական առաջին գիշերվա համար: Դա ճի՞շտ է»


19:00 , 27 նոյեմբեր, 2013

Հարց` 

Լսել եմ, որ գոյություն ունեն հատուկ պահպանակներ ամուսնական առաջին գիշերվա համար: Դա ճի՞շտ է:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Նման պահպանակներ իսկապես կան: Սովորական պահպանակից տարբերվում են նրանով, որ բացի պաշտպանական և մանրէասպան քսուքից, դրանք արտաքին կողմից մշակվում են հատուկ ցավազրկող նյութով: Այնպես որ, տհաճ ցավային զգացողությունները, որոնք աղջիկը զգում է առաջին հարաբերության ժամանակ, չեն խանգարի հաճույքը լիարժեք վայելելուն: