ՀՀԿ-Ժողովրդի ամենաատելի ու ամենաթշնամական քաղաքական միավոր, հենց դու վերջնականապես ապականեցիր ժողովրդի հավատն առ քաղաքականություն ու քաղաքական գործիչներ: Հենց քո իշխանության օրոք ամեն 3-րդ քաղաքացին աղքատացավ, իսկ երկիրը էլ ավելի դատարկվեց, հենց դու բռնեցիր ու ինչքան հանցագործ, անգրագետ ու բթամիտ սողուն կար՝ մտցրիր իշխանություն: Հենց քո շնորհիվ դեռ երկար տարիներ ժողովուրդը զզվանքով կհիշի ամեն բան` կապված քո հետ: Զզվում եմ քեզանից, ՀՀԿ:


ԲՀԿ-քեզնից էլ զզվում եմ, որովհետև անբովանդակալից ու սովորական մարդկանց կեղծ հույսեր տվող կուսակցույթուն ես, որ, ըստ էության, ոչինչով չի տարբերվում ՀՀԿ-ից: Զզվում եմ քեզանից, որովհետև իրար գլխի ես հավաքել ճամբարափոխ սողունների, որոնց միակ կարգախոսը «որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ն է: Զզվում եմ, որովհետև դու էլ նույն ՀՀԿ-ն ես, ուղղակի այլ ֆանծիկով:

ՀԱԿ-քեզանից զզվում եմ մեր մութ անցյալի ու ձեր դժգույն ներկայի համար, զզվում եմ, որովհետև դու էլ անսկզբունքային մարդկանց հավաքատեղի ես, ովքեր զուտ աթոռակռիվ են անում, իսկ թե մեջները սկզբունք ունեցող էլ կա, էդ ինքնանպատակ պայքարն ա ու դավաճանական էությունը, մենակ թե էս սրանք չլինեն: Զզվում եմ քեզնից, որովհետև դու երկրորդ անգամ կոտրեցիր ժողվրդի վստահությունն ու մեջքը:

ՕԵԿ-ուղղակի զզվում եմ, զզվում եմ, որովհետև էնքան չկաս, որ այլ կերպ էլ վերաբերվեն քեզ:

Ժառանգություն-Քեզնից էլ զզվում եմ քո դեկորատիվ ընդդիմադիր կարգավիճակի ու թուլակամ առաջնորդիդ համար, ով իրան կինոյի տեղ էր դրել: Զզվում եմ, որովհետև դու էլ ոչ մի բան չարեցիր էս տարիների ընթացքում, իսկ քո անդամները գնալով վեր են ածվում քուչի բամբասկոտ պառավների մակարդակի լաչառների:

Դաշնակցություն-զզվում եմ ձեզանից, որովհետև ողջ ձեր գործունեության ընթացքում դուք ձախողակ դուրս եկաք, կորցրիք պետականություն ու հողեր, զզվում եմ, որ մինչ օրս էլ չընդունեցիք ձեր պատասխանատվությունը, զզվում եմ որովհետև միշտ գործարքի եք գնացել իշխանությունների հետ ու զզվում եմ, որովհետև Հայաստանի քաղաքականության մեջ ձեր գործունեությունը բացառապես պայմանավորված է սփյուռքից փող կթելու հետ, ու դուք թքած ունեք երկրի վրա:

Զզվում եմ բոլորիցդ անխտիր, դուք տեղ չունեք Հայաստանի վաղվա օրում, դուք ռեգրես եք, դուք ճահիճ եք, դուք զզվելի եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել