Վիլնյուսում հրավիրված գագաթնաժողովը կարել է դեռ չսկսված համարել տապալված: Մասնակցող երկրները այնուամենայնիվ կստորագրեն, կամ ձեռք կբերեն, որևէ լղոզված համաձայնագրեր, բայց ոչ մի պետություն չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Մաքսային միության հզորացմանն զուգահեռ թուլանում է Եվրոպայի դեր, համենայն դեպս այս տապալումը կստիպի ղեկավար կազմին նոր մոտեցումներ ցուցաբերել աշխատաոճում, մասնավորապես ստեղծել վստահության մթնոլորտ, որը կորցրել է ԵՄ-ն:
Տնտեսական այն խնդիրները, որ առաջացել են ԵՄ-անդամ մի շարք երկրներում և քաղաքական այն ճգնաժամը, որ գոյություն ունի այսօր Եվրոպայում, ԱՄՆ-ի հետ առաջացած խնդիրների ֆոնի վրա և աշխարում ստեղծված պատերազմական իրավիճակը, որի պատասխանատուներից են նաև ԵՄ անդամ երկրները, հրամայում են նոր քաղաքական դիրքորոշում ու ծրագրեր առաջ քաշել:
Կկարողանան արդյոք այնքան կամք դրսևորել և հաշվի առնել նոր համաշխարհային իրավիճակի առաջացումը, ցույց կտա ապագան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանյան պատվիրակությունն ունի պատմական շանս ՄՄ-ԵՄ տնտեսական համագործակցության պայմանավորվածությունների ձեռք բերման բանակցություններ սկսելու ուղղությամբ ստանձնելու միջնորդ երկրի դերը: Հաշվի առնելով սփյուռքահայության ստվար քանակը ԵՄ երկրներում այդ հնարավորությունը կարող է միս ու այրուն ստանալ ու համաշխարհային խաղաղության և տնեսական համագործակցության պակտի ստորագրման հիմք նախապատրաստել:
Հայաստանի Եվրասիական շարժման փոխնախագահ Անդրանիկ Թանգամյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/613052598729792
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել