Եթե չեմ սխալվում, հայ-ռուսական գործող ու ամենահիմնական պայմանագիրը ստորագրվել է 1997թվականին, նախագահներ Տեր-Պետրոսյանի և Ելցինի ժամանակ, նույնն է նաև ԱՊՀ դեպքում: Այն, ինչ հիմա առկա է հայ-ռուսական հարաբերություններում`ելակետում այդ պայմանագրերն են:Ու կարծես որևէ կծու, թթու խոսք դրանց մասին չկա, ասել է թե վատ չենք համարել: Նույնն է նաև ԵՄ դեպքում երբ խոսքը վերաբերվում է «արևելյան հարևանության ծրագրին»: Էդ դեպքում ինչու ենք կամ կամի կռիվ անում? Իրականում, գուցե ոչ թե աջ թե ձախի, այլ եղածը պահելու խնդիր կար... ու բոլոր նրանք ովքեր հիմա իրենց կարծիքը որպես միակ անբեկանելի իրողություն ցանկանում են պարտադրել դիմացինին, անգամ լեզվին ազատություն տալով, մյուսին սևացնելով, ասեմ` ՄԻ ՄՈՌԱՑԵՔ, ՈՐ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ ՈՉ ՆԱ ՈՉ ՆԱ... ու ձեր կարծիքը աներբա իրողության տեղ ընդունելու ցանկություն էլ չունեն... այնպես որ կարծիք ունեք? հայտնեք, բայց մի կատաղեք...Հ.Գ Ձեր խոսքի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշինը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/616280121769991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել