Էս ռուսները 10 հոգով 100 երգ են երգում մեզանից բեշբեթար: Մի երկու օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Հայաստանում ՌԴ դեսպանը հայտարարեց, որ, այո՛, Հայաստանը կկորցնի իր սուվերենության մի մասը՝ անդամակցելով ՄՄ-ին, բայց դա լրիվ նորմալ գործընթաց է ցանկացած նմանօրինակ ինտեգրացիոն գործընթացներում և բերեց նույն ԵՄ անդամ երկրների օրինակը, ինչպես նաև հավելեց, որ ՄՄ-ին անդամակցելով, անգամ Ռուսաստանն է զիջում իր սուվերենության մի մասը վերազգային ատյաններին:
Ի հեճուկս դեսպանի` ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարում է, որ սուվերենության անգամ միկրոսկոպիկ կորուստի մասին խոսք լինել չի կարող, որովհետև եթե նման բան լիներ, ապա ՀՀ նախագահը չէր հայտարարի Հայաստանի նման ցանկության մասին:
Տղերք, կկողմնորոշվե՞ք, թե չէ մի տեսակ ամոթ ա, երկու լուրջ պաշտոնյա իրարամերժ-հայտարարություններ են անում, ընդ որում մեկն էլ պախկվում է Սերժի թիկունքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1421891931373291?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել