Երբ նայում եմ ԱԺ-ի նիստերը լուսաբանող տեսանյութերը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Զառախանում Փոստանջի կզին Դիանա Հարությունյանի հերթական սերիալն է, բայց արդեն ԱԺ-ում…Զառախանումը ռեյտինգը բարձրացնելու, ուշադրության կենտրոնում մնալու համար ինչ ասես կանի, ինչ ասես կմոգոնի…Անկեղծորեն, ես չեմ հավատում, որ այդ ամենը զուտ քաղաքացիների համար է արվում, այդ ամենը քաղաքական շահարկման, իշխանական լծակներին հասնելու համար է…
Նույն սերիալն է էժանագին ինտրիգներով, ճղճղոցներով, անհետաքրքիր, ձանձրալի, կրկնվող…Մի խոսքով Րաֆֆինացված…
Բայց, այսպես որ գնա, շուտով Րաֆֆինացված «Ժառանգությունը» կդառնա Զառանցված «Ժառանգություն»…
Մեղա քեզ Տեր Աստված, ես Զառախանումից արդեն նույնիսկ նավթի և խավիարի հոտ եմ առնում…Աստված տա, սխալվեմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել