Tert.am-ը գրում է.
Բեյրութից Հալեպ մեկնող երկու ավտոբուսներ Լիբանանում հարձակման են ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը, երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել անցնող շաբաթվա ընթացքում։
Լիբանանի Տրիպոլիում զինյալների խմբերն ավտոբուսներին ստիպել են կանգ առնել։ Բոլոր ուղևորները կողոպտվել են։ Զինյալները վերցրել են նրանց փաստաթղթերը, բջջայինները և այլ իրեր։
Սիրիայում կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների միջև մարտերը շարունակվում են արդեն ավելի քան 2 տարի։ Սիրիահայությունն այս ընթացքում ունեցել է թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ։
Օրեր առաջ Հալեպում դարձյալ հայ էր զոհվել։ Ականի պայթյունից զոհվել էր 1966թ.-ին ծնված Գևորգ Պողոսյանը։
Անցյալ շաբաթ հրթիռակոծվել էր նաև նաև Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



