
A1plus.am-ը գրում է.
«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պղնձամոլիբդենային հանքավայրի շինհրապարակում վնասվածքներ է ստացել 33-ամյա Արման Ալիխանյանը,ով ընկել է երրորդ հարկից։Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի Էրեբունի հիվանդանոց,որտեղ նա ենթարկվել է վիրահատության։Այս մասին հայտնեց Թեղուտի պաշտպանություն նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Արմանը,ով աշխատելիս է եղել առանց ամրագոտու, վնասել է գլուխը, ողնաշարը։
Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/am/social/2013/11/16/teghut
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել