Դժբախտ պատահար Թեղուտում


13:27 , 17 նոյեմբեր, 2013

A1plus.am-ը գրում է.

«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պղնձամոլիբդենային հանքավայրի շինհրապարակում վնասվածքներ  է ստացել  33-ամյա Արման Ալիխանյանը,ով ընկել է երրորդ հարկից։Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի Էրեբունի հիվանդանոց,որտեղ նա ենթարկվել է վիրահատության։Այս մասին հայտնեց Թեղուտի պաշտպանություն նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Արմանը,ով աշխատելիս է եղել առանց ամրագոտու, վնասել է գլուխը, ողնաշարը։