Ժողովուրդ, քանի կար բողոքում էինք, որ արվեստի գործիչները, մտավորականները և այլ հայտնի մարդիկ չեն խառնվում, իրենց կարծիքը չեն հայտնում կամ չեն բողոքում ներկա ռեժիմից, ռեժիմի ստրուկներ և այլն էիք որակավորում նրանց... Է, հիմա էլ մարդիկ սկսել են բարձրաձայնել ու փոխանակ ուրախանանք, հիմա էլ տալիս ենք մարդկանց բերանին, թե` տո դու ով էս էլե, որ հիմա հելե խոսմ ես յանի, տո դու ինչ ես արե էս երգրի հմար, որ վիստուպատ ես ըլմ կամ թեկուզ վերը գրածը` ավելի գրագետ ու քաղաքակիրթ լեզվով... Է, հետո՞, կարո՞ղ եք ինձ բացատրել դրա իմաստը: Քանի գնում, այնքան համոզվում եմ, որ այս տիրույթը մարդկության համար չարիք էր, ամեն արժան-անարժան կարող է իրեն թույլ տալ արտահայտվել ի լուր հանրության: Հասկացեք, որ եթե դուք երեկ եք որոշել հեղափոխական դառնալ, ապա նրանցից շատերը իրենց ողջ կյանքում հեղափոխություն են անելիս եղել, բայց ոչ բահ ու մահակով: Չի կարելի, եթե նույնիսկ ուշ են արտահայտվել, բայց արդեն արտահայտվում են, որ ընդհանուր ժողովրդի վիճակը լավ չի. հենց միայն դա ողջունելի քայլ է, ու ձեր անգրագետ ելութներով մի արեք այնպես, որ մնացածը վախենան արտահայտվել: Ես անձամբ ողջունում եմ բոլորին էլ` Լևոնին էլ, Հրանտ Թոխատյանին էլ, Հայկին էլ... Եթե կարծում եք` նրանց հետ հաշվեհարդար տեսնելով, հեղափոխությունից հետո դուք շահած դուրս կգաք, ինչպես իրենց թույլ են տալիս արտահայտվել որոշ անգրագետ «բոլշեվիկաբրազներ», ապա գոնե եթե տառաճանաչ եք` կարդացեք ոչ հեռու անցյալի պատմությունն ու դասեր քաղեք...



