Սրճային դիմակները շատ հայտնի են: Սուրճի շնորհիվ դրանք հիանալի բնական պիլինգ են անում և հարմար են ցանկացած տիպի մաշկին:

Կարող ես թեկուզ ամեն առավոտ նման դիմակ անել, քանի որ սրճային դիմակները հիմնականում պատրաստում են սուրճի մրուրից: Անպայման օգտագործիր բնական սուրճ:

Եթե չոր և զգայուն մաշկ ունես, սուրճի մրուրին ավելացրու մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ կամ յուղոտ թթվասեր:

Յուղոտ մաշկի դեպքում օգտագործիր անյուղ կեֆիր կամ բնական յոգուրտ:

Նորմալ կամ խառը մաշկի դեպքում հարմար կլինի յուղոտ կաթնաշոռը:

Ստացված զանգվածը քսիր նախապես մաքրված մաշկին և թող 3-5 րոպե: Թեթև մերսող շարժումներով կլավացնես արյան շրջանառությունը: Ապա մաքրիր դիմակը սառը ջրով:

Սրճային դիմակ-սկրաբ

Այն պատրաստում են վարսակի փաթիլներով: Սուրճի մրուրին ավելացրու մեկ գդալ յոգուրտ կամ թթվասեր և մի քանի գդալ վարսակի փաթիլներ: Լավ խառնիր և քսիր դեմքին` մերսելով 2-3 րոպե: Կարող ես թողնել մինչև 10 րոպե, հետո լվանալ գոլ ջրով:

Սրճային թարմացնող դիմակ

Սուրճի մրուրի մեջ ավելացնում ենք մի քանի գդալ մանրացված ընկույզ: Մերսող շարժումներով քսում ենք դեմքին, մաքրում 8-12 րոպե անց: Այս դիմակը միանգամից թարմ տեսք կհաղորդի մաշկին` անցկացնելով հոգնածության նշանները:

Դիմակ-լիֆթինգ սուրճից և բանանից

Այս դիմակը հիանալի է կնճիռների դեմ պայքարում: Դրա համար ճզմեք մեկ բանանի միջուկը, ավելացրեք մեկ թեյի գդալ սերուցք և իհարկե մի քանի գդալ սուրճի մրուր: Թողեք դիմակը 15-20 րոպե:  

Սրճային սառույցի կտորներ

Այսպիսի սառույցով ամենօրյա մերսումները կիջեցնեն կնճիռների առաջացման ռիսկը: Այն շատ հեշտ է պատրաստել: Պատրաստեք թունդ սուրճ, սառեցրեք, լցրեք սառույցի ամանների մեջ և դրեք սառցարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել