Յաաաաա, էս մեր վարչապետը իրան գողական տղու տե՞ղ ա դրել, թե մի այլ կարգի կռուտոյ չուվակի: Էս ի՞նչ ձև էր, էս ի՞նչ շնորհք էր, էս ի՞նչ արհամարհական վերաբերմունք էր: ԱԺ պատգամավորը լրիվ նորմալ, տրամաբանական ու պարզ ձևակերպված հարց է բարձրացնում, իսկ Տիգրան Սարգսյանը դրսևորումն է արհամարհական վերաբերմունք ու հանդուգն վարք:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ հենց էդ օտկատա-ռեմոնտա-տենդերային թեմաներն են բարձրացնում, վրչոն վատանում ա, որովհետև... դե դուք հասկացաք, բայց մի՞թե թույլատրել է, որ, այն էլ տեսախցիկների առջև, նման վարք դրսևորվի, թե՞ ՀՀԿ-ում և ընդհանրապես դրա առանձին անդամների մոտ ի սպառ վերացել է վախի, պրոֆեսիոնալիզմի, էթիկայի զգացողությունները:
Ամոթ է, ամոթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել