Որովհետև հայերին ձեռնասուն են համարում։
Համոզված են` կխոսեն այսօր մի բան, Եղեռն-Ցեղասպանություն, վաղը արձանագրություններ դեմ կտան, թե` սահման բացենք, տնտեսական վիճակը մեր լավանա...
Կխոսեն, կխոսեն, հետո` կմտնեն խանութ, կհարցնեն` Իսկ սա լավն է՞՞՞
Վաճառողը` Հաաա, թուրքական է։
Դրա համար էլ կողքը ապրող ու Եղեռն ապրած Հայաստանին ժպտում են, ներում, իսկ այդ Ցեղասպանությունը նկատող Ֆրանսիային չեն ներում` բոյկոտում են, ամոթանք տալիս...
Տերդ մեռնի, թասիբ...
Մշակույթի նախարարն էլ Դորիանին է սիրում. Կամ` հեչ չի սիրում. Ուղարկում է Բաքու, որ.... ըըը...
Հասմիկ Պողոսյան, որ` ինչ՞՞՞
Հետո բայց` խեղճ Հասմիկ Պողոսյանը ով, որ ինքնուրույն որոշի, թե ով ուր գնա, կամ չգնա։
Ում ուր լինելը մշակութային տեսանկյունից աչքիս կրթնախն է որոշում, ոչ թե մշնախը։
Յա էլ` վարչապետը։
Թե հասարակությունը՞՞՞
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/516761.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել