Ըստ ամենայնի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։
Դրանից առաջ զույգ նախագահները փորձում են ի ցույց դնել իրենց վճռականությունն, անզիջում կեցվածքը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին։ Սա յուրօրինակ մեսիջ է միջնորդներին, որ Հայաստանը չի պատրաստվում բանակցություններում «փափուկ» կեցվածք որդեգրել։ Բացի այդ, հստակ ամրագրվում է պաշտոնական Ստեփանակերտի կարևոր դերը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին Անկարայում է, ու այնտեղ ստանում է Թուրքիայի իշխանության անվերապահ աջակցությունը կարգավորման հարցում։ Սա էլ խոսում է Ալիևի «վճռականության» մասին։
Այնպիսի տպավորություն է, որ առաջիկա հանդիպումն անհրաժեշտ է ոչ թե Սարգսյանին կամ Ալիևին, այլ միջնորդներին իրենց առաքելության դեմքը փրկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել