ի՞նչպես կարելի է սխալ լրացնել քվեաթերթիկը , երբ այնտե գրված է ընդամենը մեկ մարդու անուն (Ազգային ժողովում կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում 102 կողմ, 4 դեմ, 4 անվավեր ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց այդ պաշտոնի միակ թեկնածու Հովիկ Աբրահամյանը։) բայց արի ու տես , որ 4 հոգի ընդունակ չեն մի հասարակ «պտիշկա» նկարեն տրված վանդակում...

ինձ հետաքրքրում է , թե ովքեր են այդ «անվավերշիկները».... երևի ոչ միայն ինձ է հետաքրքրում...

ի դեպ, մեր կուրսում մի տղա կար (ասենք Բ-ն), որը կարողանում էր մեկ տառի մեջ՝ երեք տառասխալ անել.... զարմանում ե՞ք, խնդրեմ՝՝ «և» տառը գրում էր «յեվ» ... հիմա մտածում եմ, կարողա՞ Բ-ն դեպուտատ է դարձել.... կարողա

ՀԳ
Հերմինե Նաղդալյանը ԱԺ փոխնախագահ ընտրվեց 89 կողմ ձայնով, 10 պատգամավոր դեմ էին քվեարկել նրա թեկնածությունը, իսկ 3 պատգամավորի քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:--- ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել