Նախագահը չվախեցավ ադրբեջանական բանակի գրոհներից, իր ընկերների հետ հաղթեց ազերիներին, չվախեցավ իր ընտանիքը պահել առաջին գծում: Ի՞նչ է, պետք է մի քանի դիմակավոր պրովոկատորներից վախենա: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ում ինքը իր զգացողությունների մասին է գրել` հասցեագրելով դրանք նախագահին:
Հ.Գ. Նիկո՛լ, ի տարբերություն քո սիրելի Լևոն Տեր-Պետրոսյանի, «չնայած ոնց երևում է այդքան էլ չես սիրում», ով Մարտի 1-ին վախեցավ տանից դուրս գալ և իր կողմնակիցներին միայնակ թողեց` այդ թվում և քեզ, Սերժ Սարգսյանը որևէ բանից չի վախենում, առավել ևս սուտ լուրերից և սուտ հեղափոխականներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



