Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով, ապա ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը՝ ՀԱՊՀ շրջանակներում։ Այդ մասին Красная звезда-ին տված հարցազրույցում հայտարարել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել հարևան Ադրբեջանում: Սակայն հարց է առաջանում, թե ինչպես կարող է Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, մասնակցել ռազմական գործողություններին, եթե ՀԱՊԿ պայամանագրով այդ կազմակերպությունը պարտավոր է պաշտպանել կառույցի անդամ երկրների անվտանգությունն արտաքին վտանգներից նրանց միջազգայնորեն ճանաչված պետական սահմաններում, իսկ ԼՂՀ-ն բնականաբար որևէ առնչություն չունի ՀԱՊԿ նշված չափանիշների հետ: Սակայն խնդիրը ավելի խորքային է: Նախ բոլորի համար էլ պարզ է, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը իր ռազմական ագրեսիան չի սահամափակելու միայն ԼՂՀ-ով և ՀՀ-ի նկատմամբ ևս փորձելու է իրականացնել ռազմական հարձակումներ, ինչը հնարավորություն կտա ՀԱՊԿ-ին, իսկ ավելի կոնկրետ Ռուսաստանին միջամտել ռազմական գործողություններին: Այս հայտարարությունը իսկական սառը ցնցուղ էր ադրբեջանցի այն տաք գլուխների համար, ովքեր կարծում են թե ռազմական ճանապարհով հնարավոր է լուծել Արցախի հարցը և դրա համար օգտագործել անգամ թուրքական բանակի ներուժը, իսկ Ռուսաստանը, որը մեծ շահեր ունի Կովկասյան տարածաշրջանում լուռ հետևելու է և չի կատարելու իր դաշնակցային պարտականությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել