Արդարացնելու համար իր այն թեզը, թե իբր չկա ու չի կարող լինել Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս, Սյամոն մեղադրել է նախկին իշխանություններին ոչ բավարար քաջություն ուենալու համար՝ պնդելով՝ պետք է 2016-ից վերցնեին պատասխանատվություն ու չբերեին պատերազմի:

Սյամոն, փաստորեն, բացառիկ անբարոյականություն է դրսևորել՝ 44-օրյա պատերազմի մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա (2016-ին այդ քաղաքական ուժն էր Հայաստանում դոմինանտը): Այսինքն՝ փոխարենը բարոյականություն ունենալու ու խոստովանելու, որ Նիկոլի վարած քաղաքականությունն է հանգեցրել պատերազմի, այլ ոչ թե նախկին իշխանությունների պայքարը, Սյամոն հերթական անգամ փրկել է Նիկոլի հետույքը՝ պնդելով՝ «հարիֆ» էր Նիկոլը, որի գրպանը գցեցին Արցախի խնդիրը:

Հարց՝ ի՞նչ պետք է անեին իշխանությունները 2016-ին, երբ այդ տարվա գարնանը Բաքուն սանձազերծեծ մի քանի օր տևած պատերազմը: Ըստ Սյամոյի, փաստորեն, ճիշտ կլիներ, եթե առաջին իսկ կրակոցի դեպքում Հայաստանը ձեռքերը վեր բարձրացներ ու ենթարկվեր անվերապահ կապիտուլյացիայի: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն էր բանակի վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու կամ միլիարդների զենք Հայաստան ու Արցախ մտցնելու իմաստը, եթե կարելի էր այդ միլիարդները տարիներ շարունակ ներդնել սոցիալական ոլորտում՝ էապես բարձրացնելով հանրության կենսամակարդակը: Ապրիլյան պատերազմում հայոց բանակը քաջարի կռիվ տվեց, իսկ դրան հետևեց արդեն դիվանագիտական հարթությունում արձանագրված հաղթնակը, երբ Բաքուն փաստացի անկյուն էր քշվել՝ ստիպված լինելով խոստովանել յուր պարտությունը:

Սյամոն չի ցանկանում խոստովանել մի շատ պարզ իրողություն՝ եթե չլիներ 2018-ի «հեղափոխությունը», 2020-ին կա՛մ առհասարակ պատերազմ չէր լինի, կա՛մ լիելու դեպքում էլ կունենար բոլորովին այլ ելք, ու Արցախն այսօր հաստատ հայաթափված չէր լինի:

Սյամոն, իհարկե, շատ լավ հասկանում է այս ճշմարտությունը, բայց քանի որ նիկոլական պարազիտ է, երբեք ու երբեք այդ մասին բարձրաձայն չի հայտարարի՝ հարվածի տակ չդնելու Աննայի «միակի» քաղաքական շահերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել