Հապճեպորեն հրավիրած ասուլիսում Նիկոլը, մեկնաբանելով սահամանզատման պրոցեսը, որ ապօրինաբար ընթանում է Տավուշում, հայտարարել է, թե սահմանային սյուները տեղադրվում են իրավական հիմքի վրա, և դրանք դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար:

Հետաքրքիր է՝ Նիկոլը չի՞ հիշում իր՝ ավելի վաղ արած այն հայտարարությունները, որոնք լսելիս մարդու «ղափաղն է բարձրանում»: Հարց ՝ եթե սահմանային սյուներն իսկապես երաշխիք են տավուշցիների համար, ապա ինչո՞ւ է նա Նիկոլը տեղի ժոժողվրդի հետ ունեցած հանդիպմանն անկեղծացել՝ խոստովանելով, որ սահմանազատումը պրակտիկորեն ոչինչ չի երաշխավորում. 7 օր կարող է լինել խաղաղ, իսկ 8-րդ օրը թուրքերը գան սահմանամերձ գյուղերի բնակիչների հետևից: Ասել է, չէ՞, նման բան: Գումարած սրան՝ Հ1-ի Պետիկի զրույցում կոչ էր արել մարդկանց ծառ տնկել, որ հնարավոր լինի թուրքերից պաշտպանվել: Բա եթե սյուները երաշխիք են, ծառ տնկելու իմաստն է՛լ ո՞րն է:

Իլհամը թքած ունի Նիկոլի բորդյուների վրա էլ, ծառերի էլ, իսկ խաղաղոթյան միակ երաշխիքը կարող է լինել խախտված բալանսի վերականգնումը: Աշխարհում չկա գեթ մեկ օրինակ, որը կփաստեր, որ որևիցե «բորդյուր» կարող է դառնալ խաղաղության երաշխիք: Փոխարենը բազմաթիվ են օրինակները, որոնք ցույց են տալիս, թե երբ է այս կամ այն տարածաշրջանում հաստատվում իրական խաղաղություն, և այդ օրինակները ոչ մի կապ չունեն բորդյուրների հետ:

Հիմա Իլհամը կեղծ խաղաղության քողի ներքո իրենով է անում կարևոր տարածքներ, ռազմավաական նշանակության բարձունքներ՝ պատրաստվելով ապագա պատերազմին, որը կարող է բոլորիս դռանը չոքել շատ անսպասելիորեն՝ արժենալով պետականություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել