Եթե հայկական կողմի պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց  մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը ակնկալում է, որ ռուսական հեռուստահաղորդումները իրենց բովանդակությամբ կհարգեն Հայաստանի քաղաքացիներին ու պետական կարգը։

«Կարծում եմ, որ անհավանական բան չենք ուզում։ Մենք հիմա ասում ենք, և պայմանագրից էլ է բխում, որ հարգալից վերաբերվեն ՀՀ շահերին։ Հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները` մենք կարող ենք մեկ անգամ խնդրել, երկու անգամ խնդրել, երեք անգամ, չորս անգամ, հինգ անգամ, վեց անգամ, յոթ անգամ։ Հետո մեկ անգամ պահանջել, երկու անգամ պահանջել, երեք, չորս, հինգ, վեց: Եվ եթե կրկին արհամարհվի, պետք է անջատվեն այդ բոլոր հեռուստաընկերությունները»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց` որ արդեն 7+7 անգամ խնդրել են, 7+5 անգամ պահանջել են, 2 անգամ էլ դեռ պահանջելու են։ Եթե չկատարվի, ուրեմն էս գլխից արձանագրենք` ինչ է լինելու։

Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել