Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ն կպատասխանի Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության կրճատմանը սեպտեմբերի 1-ին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը. հայտնում է Associated Press-ը:

Նրա խոսքով` ինքն արդեն տեղեկացրել է այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին Ֆիլիպիններում օգոստոսի 6-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ը դեռ չգիտի`ինչպես կպատասխանի դիվանագիտական առաքելության կրճատմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել