Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ-ն կպատասխանի Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության կրճատմանը սեպտեմբերի 1-ին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը. հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքով` ինքն արդեն տեղեկացրել է այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին Ֆիլիպիններում օգոստոսի 6-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ը դեռ չգիտի`ինչպես կպատասխանի դիվանագիտական առաքելության կրճատմանը: