Картинки по запросу ընտրություններՏպավորությունս ընտրատեղամասից. խաղաղ է, դիտորդների համար ամեն շարժ՝ նկատելի, աշխատում էր մատնահետքի սարքը, թերթիկները բացարձակ միանման էին, կարող ես մնացյալն ընտրելուց հետո պատռել: Ընտրացուցակում տեսա քսանհինգ տարի Հայաստանից բացակայող հարևանիս անուն-ազգանունը (հետո կստուգեմ՝ «ընտրե՞լ» է), անցյալ տարի կյանքից հեռացած հարևանիս անունը հանել էին: Բակում որոշ անդուր դեմքեր կային, որոնք միշտ ակտիվանում են նման օրերի:
Հա, չմոռանամ՝ ընտրատեղամասին մերձ միջբակային փողոցն այդպես էլ չհասցրին կարկատել. անձնվեր «անձվերն» իր գործն արեց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել