Ընտրացուցակում տեսա քսանհինգ տարի Հայաստանից բացակայող հարևանիս անուն-ազգանունը
10:07 , 2 ապրիլ, 2017
Տպավորությունս ընտրատեղամասից. խաղաղ է, դիտորդների համար ամեն շարժ՝ նկատելի, աշխատում էր մատնահետքի սարքը, թերթիկները բացարձակ միանման էին, կարող ես մնացյալն ընտրելուց հետո պատռել: Ընտրացուցակում տեսա քսանհինգ տարի Հայաստանից բացակայող հարևանիս անուն-ազգանունը (հետո կստուգեմ՝ «ընտրե՞լ» է), անցյալ տարի կյանքից հեռացած հարևանիս անունը հանել էին: Բակում որոշ անդուր դեմքեր կային, որոնք միշտ ակտիվանում են նման օրերի:
Հա, չմոռանամ՝ ընտրատեղամասին մերձ միջբակային փողոցն այդպես էլ չհասցրին կարկատել. անձնվեր «անձվերն» իր գործն արեց...