Որոշ մակաբույծներ հարաբերականորեն ավելի անվնաս են, որոշները, նյարդայնացնող ու գրգռող, սակայն կան նաև այնպիսիները, որոնք ոչ միայն կարող են սպանել այլև բառացիորեն ներծծել ձեր ուղեղը ձեզ հասցնելով մահվան: Այս հոդվածում ներկայացնում ենք այն 15 մակաբույծներին, որոնց ավելի լավ է երբեք չհանդիպեք ձեր կյանքում:
1 Անիսակիս Սիմփլեքս (Anisakis Simplex)
Անիսակիս Սիմփլեքսը նեմատոդ որդ է, որը մարդկանց մոտ առաջացնում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ:

2 Ուոլբաչիա (Wolbachia)
Այս բակտերիան վարակում է աշխարհի բոլոր անողնաշավորների 70%-ին: Վերարտադրվելու ու բազմանալու համար նրանք կպչում են էգերի ձվարաններին, որի միջոցով փոխանցվում են հաջորդ սերունդին:

3 Չիգո Լու (Chigoe Flea)
Չիգո լուն լվերի ամենափոքր տեսակին է պատկանում: Այն դիպչում է կաթնասունների ոտնաթաթերին ու ուտում հյուսվածքները:

4 Հիմենոպիմեսիս արգիրաֆագա (Hymenoepimecis argyraphaga)
Այս մակաբույծ իշամեղուները ձվադրում են իրենց զոհերի մարմնում (հիմնականում միջատներ) ու կլանում դրանց ձվադրելու գորընթացի ժամանակ:

5 Վանդելիա Սիրոսա (Vandellia Cirrhosa)
Բացի ձկների աորտային զարկերակներին կպչելուց, սրանք կարող են նաև միզուղիներով ներթափանցել մարդու օրգանիզմ մարդու` ջրի մեջ միզելու ընթացքում:

6 Տրիչոմոնաս Գալինե (Trichomonas gallinae)
Այս մակաբույծները թռչունների համար իսկական թշնամիներ են: Վարակելով սրանք կտրվածքներ ու վերքեր են առաջացնում թռչունների մեջքի ներքևի հատվածում, կոկորդում ու բերանում: Ի վերջո թռչունները սատկում են վերքերից ու սովից:

7 Ավազաճանճ պրոտոզոններ (Sand fly Protozoans)
Այս մակաբույծ ավազաճանճերի խայթոցը վարակում է մաշկը, սակայն ամենավտանգավորն այն է, որ վարակը կարող է հանգեցնել սակավարյունության ու լյարդի և փայծախի մեծացմանը:

8 Տրիպանոսոմա (Trypanosoma)
Տրիպանոսոման տրիտոմիդ միջատներն (տե՛ս նկարը) են կրում և դուրս գալիս դրանցից, երբ միջատը խայթում է մարդուն, որի արդյունքում դրանք տեղափոխվում են մաշկ մեջ ու տարածվում ամբողջ մարմնով մեկ:

9 Տոքսոպլազմա Գոնդի (Toxoplasma Gondii)
Տոքսոպլազմա Գոնդին հիմնականում վարակում է մարդկանց ու տաքարյուն կենդանիներին: Սրանցով վարակված մարդիկ թույլ իմունային համակարգ են ունենում ու ձեռք բերում Տոքսոպլազմոզ մահացու հիվանդությունը:

10 Կոչլիոմիա Հոմինիվորաքս (Cochliomyia Hominivorax)
Այս մակաբույծները նաև անվանվում են պտուտակավոր որդերի ճանճեր: Սրանք իրենց թրթուրները թողնում են տաքարյուն կենդանիների բացված վերքերին: Թրթուրները սնվում են կենդանու մարմնով ու ժամանակի ընթացքում դեպի ներս խորանոմ մարմնի մեջ:

11 Հորսհեյր որդ (Ձիու մազ որդ, Horsehair)
Այս որդը լճացած ջրերում է հանդիպում ու վարակում է միջատներին: Սնվելով դրանց հյուսվածքներով այն կարող է հասնել մինչև ոտնաթաթի չափ:

12 Ֆիլարյալ որդ (Filarial Worm)
Տարբեր տեսակ վարակներից բացի մոծակները նաև ֆիլարյալ որդեր են կրում, որոնք ներթափանցելով մարդու օրգանիզմ վարակում են ավշային հանգույցները և հանգեցնում փղախտի:

13 Կլոստրիդիում Պերֆրինգենս (Clostridium Perfringens)
Այս մակաբույծը փտախտ է առաջացնում: Վարակը բառացիորեն հալեցնում է մարդու մարմինը դարձնելով այն հեղուկ ու սպանում մարդուն12 ժամվա ընթացքում:

14 Օնքոսերկա Վոլվուլուս (Onchocerca Volvulus)
Խայթոցի միջոցով մարդու մաշկ ներթափանցած այս մակաբույծի թրթուրներն արագ տարածվում ու վարակում են օրգանիզմի բոլոր օրգաններն ու հանգեցնում կուրության:

15 Նաեգլերիա Ֆոուլերի (Naegleria Fowleri)
Այս մակաբույծն իրենից ներկայացնում է գլխուղեղով սնվող ամեոբա, որն ապրում է գոլ ջրերում: Սրանով վարակվելու դեպքում մարդկանց մոտ նկատվում է ջերմության բարձրացում, գլխացավ, սրտխառնոց և եթե այն ժամանակին չբուժվի ապա 14 օրվա ընթացքում մարդը կարող է մահանալ:

Տե՛ս նաև Բնության 9 ամենասարսափելի մակաբույծները:



