Հայաստանն, ըստ ամենայնի, կդառնա Մաքսային միության անդամ՝ չնայած այն հանգամանքին, որ Լուկաշենկոն այդ հարցում դեմ չէ լսել Իլհամ Ալիեւի կարծիքը, Նազաբաեւն էլ Մաքսային է ուզում քարշ տալ Թուրքիային եւ Սիրիային:
Մինսկի գագաթաժողովից հետո՝ այնպիսի կարծիք ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ոչ թե միասնական քաղաքականություն ունեցող միության, այլ մի միջավայրի, որը հիշեցնում է Կռիլովի հայտնի առակը:
Նման իրավիճակներում՝ մեծանում է վտանգը, որ Հայասատանը կարող է մանրադրամի վերածվել ՄՄ ներքին բազարներում. ասենք, եթե Լուկաշենկոյին պետք է ինչ-որ բան հասկացնել Ռուսաստանին, նա դա կարող է անել Հայաստանի հաշվին:
Ռուսաստանն էլ, իր հերթին, Հայաստանի գործոնը կարող է օգտագործել մյուսների դեմ:
Տխուր պատկեր է: Ուրախ կլիներ, թերեւս, միայն այն դեպքում, եթե մի հրաշքով Մաքսային կոչվածը չկայանար:



