Starnews.am-ը գրում է.

Բլոգեր Էլիզ Մելիքյանը հետևորդներին հայտնել է, որ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ ունի։

«Երեկվանից ինձ շատ վատ եմ զգում: Անկեղծ, չեմ էլ հասկանում՝ ինչ վիրուս ա: Աչքս բորբոքվել ա, ջերմություն ունեմ, փսխում եմ, փորս էլ ահավոր ցավում ա: Իրոք շատ ծանր եմ տանում… 38-ից տաքությունս չի իջնում»,- գրել էր նա։

Արդեն այսօր Էլիզը հայտնեց, որ հիվանդանոցում հետազոտություններ է անցնում։

«Սիրելիներս, շնորհակալ եմ ձեր անհանգստության համար: Հիմա հիվանդանոցում եմ, տարբեր հետազոտություններ եմ անցնում, որ հասկանանք՝ ինչ վիրուս ա: Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն հետազոտությունները շարունակելու»,-նշել է բլոգերը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել