ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով 2-րդ անձը կալանավորվեց։

ArmLur.am-ին հայտնի է դարձել կալանավորվածների ինքնությունը։ Մասնավորապես, քրեական գործով անցնում են ընկերության տնօրեններ Համլետ Թումանյանը և Ռոմա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է։ Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին, մյուս անդամի վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում։ Նշենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել