«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց-Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր, Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։

Սահմանազատումով Ոսկեպար-Բաղանիս հատվածում` Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել, եւ միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթեւեկողների վրա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել