Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից – խմբ.) ընթացող շինարարությունը կնպաստի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա երկաթուղու զարգացումը անվանել է «Թուրքիայի համար պետական առաջնահերթություն»։

Նա ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, այլ ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումը և միջազգային համագործակցությունը. «Միայն վերջին 24 տարիների ընթացքում Թուրքիայի տրանսպորտային ոլորտում և ենթակառուցվածքներում ներդրումները հասել են 355 միլիարդ դոլարի»։

Նախարարը նաև նշել է, որ Թուրքիայի երկաթուղային ցանցում ներդրումները փոխել են երկրի տնտեսության տեմպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել