ՍԴ-ն պետք է լինի անկախ, անվախ ու ունենա քաղաքական չեզոքություն, արդյո՞ք ՍԴ-ն այս չափանիշներին համապատասխանում է, չի համապատասխանում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Արդյո՞ք 2 դատավորների մասնակցության անհնարինությունը կարևոր էր, այո, կարևոր էր, արդյո՞ք տիկին Սեդա Սաֆարյանը կարող էր այս գործընթացին մասնակցել, իհարկե ոչ, դրա համար դիմել եմ ՍԴ-ին հարցադրմամբ: Հունիսի 21-ին քննարկվել է տիկին Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը, ըստ որոշման՝ բավարար ձայներ չեն հավաքվել: Ես ունեմ իմ վարկածը, թե ինչի համար ձայները բավարար չեն հավաքվել, այդ վարկածը կներկայացնեմ ՍԴ-ում: ՍԴ-ն ունի բոլոր հիմքերը՝ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում»,- նշել է Վարդևանյանը:
Վարդևանյանն ընդգծում է՝ ՍԴ-ի կազմի հետ կապված խնդիրների մասին իր պնդումն անհերքելի է. «Բազմաթիվ մեր գործընկերներ հայտարարել են, որ վաղը լինելու են դատարանի դիմաց»:



