Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը հասել է +36.1°C-ի, ինչը դարձել է հունիս ամսվա ամենաբարձր ցուցանիշը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է Գոսպորտ քաղաքում (Հեմփշիրի կոմսություն, Անգլիա)։
Այսպիսով, Մեծ Բրիտանիայում սահմանվել է հունիս ամսվա նոր բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Եվրոպայում շարունակվող ուժեղ շոգ ալիքի ազդեցությունը»,-գրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել