«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։
Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից խուսափեցին որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով դիմել հենց Ռոտենբերգին։
Նշենք, որ Նատալյա Ռոտենբերգի ու Տիգրան Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2020 թվականի մարտին։
«Փաստինֆոն» հարցի առնչությամբ դիմել է տիկնոջը, և այժմ սպասում ենք նրա արձագանքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



