Մեծ Բրիտանիայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան


22:59 , 24 հունիս, 2026

Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը հասել է +36.1°C-ի, ինչը դարձել է հունիս ամսվա ամենաբարձր ցուցանիշը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է Գոսպորտ քաղաքում (Հեմփշիրի կոմսություն, Անգլիա)։

Այսպիսով, Մեծ Բրիտանիայում սահմանվել է հունիս ամսվա նոր բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Եվրոպայում շարունակվող ուժեղ շոգ ալիքի ազդեցությունը»,-գրել է նա։