Tert.am-ը գրում է․

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջ։

«Դաշինքը ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային որոշ պետություններ որպես գործիք օգտագործեց Ռուսաստանի դեմ։

Մեր երկրի հետ գործընկերության ձգտման մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում մոտեցել է մեր սահմաններին։ Որպես գործիք՝ դաշինքն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ։ Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14-ին վերածվեց ռուսատյացության օջախի։ Ցավոք, դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,-հայտարարել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել