Tert.am-ը գրում է․

Ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացնում՝ ԴԱՀԿ պահանջները չկատարելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ պարզաբանելով այսօր իր տանը իրականացված խուզարկության պատճառները:

«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով, բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, քննչական մեծ խումբ եկավ, առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար: Ես ընդամենը կարող եմ ասել, որ սա վերջին 7 տարիների հերթական հետապնդումն ու ապօրինի գործընթացն է, ԴԱՀԿ-ին ներգրավել են մի պրոցեսի մեջ: Այս ընթացքում դատախազությունը շատ արագ գործ է հարուցել, ուղարկել է քննչական, վարույթ նախաձեռնել»,- նշել է Սաղաթելյանը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել