Tert.am-ը գրում է․
Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով, կարծում եմ հերթական բլեֆն էր փորձում անել, մտածելով, որ կկարողա ազդել հետագա հաշվարկի վրա, փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարեն։ Իմ համոզմունքն է, որ առնվազն 10 տոկոս իրենք տարբեր հնարքներով ավելացրել են, ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների մասին։
«Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։ Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ և քրեական գործեր չեն հարուցվել, ինչպես միայն այս ընտրությունների ժամանակ»,-նշել է Քոչարյանը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/06/12/robert-qocharyan/4273887
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



