«Միլիցա Արմենը» կարծիք է հայտնել, թե ընդդիմությանը ձայն տվողները գտնվում են բարեխիղճ՝ տեղեկատվական մոլորության մեջ, իսկ իրենց խնդիրն այդ մարդկանց դարձի բերելն է:
 
Փաստորեն՝ Խաչատրյան Արմենը կարծում է, թե Նիկոլի հանդեպ օդում թանձրացած հանրային ատելությունը հետևանք է բացառապես ասենք լրատվական ընդդիմադիր ռեսուրսների կողմից ծավալվող գործունեության: Ա՛յ եթե Նիկոլին մի փոքր քիչ քննադատեն, մեկ-մեկ էլ լավով հիշեն, ՔՊ-ի ռեյտինգը կթռնի ՔՊ-ականների հասակից վեր, և Նիկոլն այլևս վերարտադրվելու խնդիր չի ունենա:
 
ՔՊ-ականներն այնքան ոչ ադեկվատ են, որ ոչ միայն չեն ցանկանում օբյեկտիվորեն արձանագրել իրենց կողմից բերած ավերի խայտառակ մասշտաբները, այլև ժողորդին են դրել կատարյալ ապուշի տեղ՝ կարծելով, թե Նիկոլին ոչ դուրեկան տեղեկատվությունն է պատճառը, որ երկիրը հայտնվել է խորը փոսի մեջ, իսկ հասարակությունն էլ մինչև հոգու խորքը Նիկոլից զզվել է: Իսկ գուցե երկրի վիճա՞կն է պատճառը, որ Նիկոլին ընդդիմախոսելը կամ քննադատելը դարձել է հայրենասիրական զբաղմունք, Արմենի մտքով չի՞ անցնում այդ տարբերակը:
 
Չի անցնում, որովհետև Արմենը գոհ է սեփական կյանքից, ունեցած դիրքից ու եկամուտներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել