Պնդելով, թե ՀՀ-ն այսօր ծաղկում է ապրում՝ Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլը վստահեցրել է, թե ինքը եկեղեցաքանդ չէ. ավերակների միջից պատմամշակութային ժառանգություն փրկող իշխանությունը չի կարող եկեղեցահալած լինել, իսկ վերականգնման արդյունքում զբոսաշրջությունն է զարգանում:
Նիկոլն ակնհայտորեն շփոթմունքի մեջ է ընկել. եկեղեցին առաջին հերթին հոգևոր, ազգային և հասարակական ինստիտուտ է՝ իր հոգևորականությամբ, ինքնավարությամբ ու սահմանադրական կարգավիճակով ,և եթե պետությունը վերանորոգում է ասենք 12-րդ դարի մի եկեղեցական շենք, բայց միաժամանակ թիրախավորման տակ է պահում իրեն ոչ դուրեկան եկեղեցականներին, Կաթողիկոսին հռչակում՝ КГБ-ի ագենտ, ապա ի դեմս վերակառուցվող հին եկեղեցիների գործ ունենք ընդամենը մշակութային օբյեկտի նկատմամբ վարչական վերաբերմունքի հետ, որի նատակը, ինչպես Նիկոլն է ընդգխծել,տուրիզմի զարգացումն է. եկեղեցու հանդեպ բարի վերաբերմունքի դրսևորում չէ դա։
Պետք է հասկանալ մի բան՝ Նիկոլի վեճն ու կռիվը ոչ թե եկեղեցական շենքերի հետ է, այլ այն բովանդակության, որ ամփոփում են այդ շենքերն իրենց մեջ: Նիկոլն ուզում է մի եկեղեցի, որը կհրաժարվի իր պատմական առաքելությունից, որը չի լինի հայ ժողովրդին միավորող, ճշմարտության մասին բարբառող ազգային կառուց, որը կքարոզի այն, ինչ-որ ՔՊ-ականներին է ձեռնտու: Այդ դեպքում, սակայն, եկեղեցին պետք է հրաժարվի իր հոգևոր առաքելությունից ու էությունից՝ վերածվելով անհասկանալի կառույցի, ինչն ուղիղ ճանապարհ է՝ տանող դեպի կործանում կամ ուղղակի բուտաֆորիկ գոյություն:
Նիկոլը հետույքն էլ պատռի, չի կարողանալու անել այն, ինչ-որ Ալլահշուքյուրն է թելադրում. Նիկոլի նմաննե՞րն են անցել-գնացել, փոշի դարձել…



